Իրանի զինված ուժերը այսօր կեսօրին անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Պարսից ծոցում Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող Louise P տանկերին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Առավոտյան էլ ԻՀՊԿ-ն հայտնել էր մեկ այլ տանկերի՝ Prima-ի խոցման մասին։ Նավը անտեսել էր ստեղծված վտանգավոր իրավիճակի և Հորմուզի նեղուցով նավարկության արգելքի մասին Իրանի ԶՈՒ-ի նախազգուշացումները։

Русский