Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելական բանակը հրապարակել Է «Խամենեիի բունկերին» հարվածելու տեսանյութը

Blog Image

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրապարակել է Իրանի նախկին գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի բունկերին հասցված հարվածի տեսանյութը։

Ըստ ՑԱԽԱԼ-ի հայտարարության՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի շուրջ 50 կործանիչներ հզոր ավիահարված են հասցրել «Իրանի Թեհրան քաղաքում գտնվող Ալի Խամենեիի ստորգետնյա ռազմական բունկերին»։

Պնդվում է, որ բունկերը գտնվել է Իրանի ղեկավարության նստավայրի տակ և հավանաբար, որպես պաշտպանված հրամանատարական կենտրոն է ծառայել բարձրաստիճան պաշտոնյաների համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 
 

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:

Send