Ռուսաստանը սուզանավ և այլ ռազմածովային միջոցներ է ուղարկել՝ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի մոտակայքում հետապնդվող նավթատար նավին ուղեկցելու համար, գրել է «The Wall Street Journal»-ը։
Տանկերը, որը նախկինում հայտնի է եղել որպես Bella 1, դատարկ է եղել, բայց կասկածվում է պատժամիջոցները շրջանցելով նավթի ապօրինի առևտրով զբաղվելու մեջ: Միացյալ Նահանգների՝ նավը ստուգելու փորձից հետո այն վերաներկվել է, անվանափոխվել և վերագրանցվել Ռուսաստանի դրոշի ներքո, ինչը բարդացրել է ԱՄՆ-ի կողմից դրա առգրավման իրավական հիմքերը:
Մոսկվան կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ հետագա գործողություններից, մինչդեռ ԱՄՆ ափամերձ պահպանությունը շարունակում է ուղեկցել նավը, որը շարժվում է դեպի Հյուսիսային Եվրոպա:

Русский