Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մոտ կործանված լիբիական ինքնաթիռի սև արկղը կուսումնասիրվի Մեծ Բրիտանիայում։
«Եվ՛ սև արկղը, և՛ ձայնագրող սարքը վնասված են, իսկ սև արկղն կուսումնասիրվի Մեծ Բրիտանիայում», - ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Ինքնաթիռը կործանվել էր դեկտեմբերի 23-ին, որի հետևանքով զոհվել էին լիբիական ռազմական պատվիրակության անդամները, այդ թվում՝ շտաբի պետ գեներալ Մոհամմեդ ալ-Հադդադը և նրա չորս օգնականները։
Զոհվել են նաև անձնակազմի երեք անդամներ, որոնցից երկուսը ֆրանսիացիներ են եղել։ Թուրքական իշխանությունները հայտնել են, որ «Falcon 50»-ի կործանման պատճառը թռիչքից կարճ ժամանակ անց էլեկտրական անսարքությունն է եղել։

Русский