Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ ներկայումս չեն ընթանում, գրել են ԶԼՄ-ները։

Ընդգծել են, որ միայն Մերձավոր Արևելքի երկրների հետ են կապի մեջ եղել՝ Հորմուզի նեղուցով նավերի անցումը համակարգելու համար։ «Տարածաշրջանային երկրները առաջ են քաշում լարվածությունը թուլացնելու նախաձեռնություններ, և մեր պատասխանը բոլորին հստակ է. մենք այն կողմը չենք, որը սկսել է այս պատերազմը, և այս բոլոր հարցումները պետք է ուղղվեն Վաշինգտոնին», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչում են էներգակիրների գները իջեցնելու և իր ռազմական ծրագրերը իրականացնելու համար ժամանակ շահելու փորձերի համատեքստում»,- նշված է եղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի անունից տարածված հայտարարության մեջ։

Axios-ը հաղորդել է, որ վերջին օրերին Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը հանդես են եկել որպես ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդակցության օղակներ՝ լարվածությունը թուլացնելու համար: Աղբյուրի համաձայն՝ այս երկրների ներկայացուցիչները առանձին բանակցություններ են վարել ԱՄՆ նախագահ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր․

«Հաճույքով հայտնում եմ, որ վերջին երկու օրերի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը շատ լավ և արդյունավետ զրույցներ են ունեցել Մերձավոր Արևելքում մեր թշնամական գործողությունների լիարժեք և ամբողջական լուծման վերաբերյալ։

Այս խորը, մանրամասն և կառուցողական զրույցների տոնի և տրամադրության հիման վրա, որոնք կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր ռազմական հարվածները հինգ օրով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար։ Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ»

Send