Թեհրանը ականապատելու է Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները, եթե ԱՄՆ-ն ցամաքային գործողություն իրականացնի երկրի ափին կամ կղզիներում, հայտնել է Իրանի պաշտպանության խորհուրդը։
«Իրանի ափին կամ կղզիներին հարձակվելու թշնամու ցանկացած փորձ կհանգեցնի Պարսից ծոցի և ափի երկայնքով բոլոր անցուղիների և տրանսպորտային ուղիների ականապատմանը տարբեր ծովային ականներով, այդ թվում՝ լողացող ականներով, համաձայն ռազմական պրակտիկայի», - ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հայտարարել է, որ չեզոք երկրների համար Հորմուզի նեղուցով տարանցման միակ ճանապարհը Թեհրանի հետ համակարգումն է։
Իրանի պաշտպանության խորհուրդը նաև նշել է իր «հանձնառության մասին՝ վճռական և կործանարար արձագանք տալ ցանկացած ոտնձգության»։

Русский