Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վայրէջքից հետո ինքնաթիռի շասսիում մաhացած տղամարդ է հայտնաբերվել (լուսանկար 18+)

Blog Image

Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնի Գատվիկ օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ուղևորատար ինքնաթիռի շասսիում տղամարդու դիակ է հայտնաբերվել, հայտնել է «The Sun»-ը։

Հրապարակման համաձայն՝ ենթադրվում է, որ մահացածը փորձել է անօրինական կերպով մուտք գործել Մեծ Բրիտանիա ու թաքնվել է «Air Arabia Maroc» ինքնաթիռի շասսիում՝ Մարոկկոյի Տանժեից թռիչքից առաջ։

Արտակարգ իրավիճակների ծառայություններ են կանչվել հունիսի 16-ին «Airbus A320»-ի՝ Գատվիկ ժամանումից հետո։ 

Սասեքսի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդու մարմինը հայտնաբերվել է Տանժեից ժամանած ինքնաթիռի շասսիում։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։

 

Send