Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի պատերազմում․ Մակրոն

Blog Image

«Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության եկավ, կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի կողմից սկսված պատերազմում: Սակայն ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ իր շրջապատի բոլոր այս հայտարարությունները սխալ էին»,-  հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France TV»-ին տված հարցազրույցում:

Մակրոնի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Թրամփը պնդել է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի հասնել:

«Հիշե՛ք, 2025 թվականի հունվար-փետրվարը... Նա կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի: Ամեն ինչ վատ ընթացավ Օվալաձև աշխատասենյակում՝ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, իսկ հետո... Թրամփի և Պուտինի միջև գագաթնաժողովը [Անքորիջում] հույսեր առաջացրեց այն գործարքի վերաբերյալ, որը Ուկրաինային կառաջարկեր տարածքներ, որոնք Ռուսաստանը դեռ չէր բռնագրավել», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա նշել է, որ դրանից հետո՝ օգոստոսի կեսերին, «մենք պատվիրակությամբ մեկնեցինք» Վաշինգտոն, որտեղ ասացին, որ դա անհնար է: Ըստ նախագահի՝ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց Թրամփը հասկացել է, որ Ուկրաինայի պարտության մասին պնդումները սուտ էին։ «Այդ ժամանակվանից ի վեր շատ բան է արվել։ Եվ այս նվաճումը, առաջին հերթին, ուկրաինացիների հաղթանակն է, նրանց կարողությունները և համոզիչ լինելը։ Նախագահ Թրամփը տեսավ, որ իրեն ասված ամեն ինչ՝ որ [ուկրաինացիները] կփլուզվեն, որ նրանք չեն կարողանա գոյատևել ձմռանը, սխալ էր։ Նա տեսավ, որ իր առջև քաջարի, հնարամիտ մարդիկ էին, որոնց նա հարգում էր», - ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։

Send