Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմ

Blog Image

Ռուսաստանն արձագանքել է Եվրոպական Միության 20-րդ պատժամիջոցների փաթեթին՝ մուտքի նոր արգելքներ սահմանելով։

«ԵՄ-ի անօրինական որոշումներին ի պատասխան՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է եվրոպական ինստիտուտների, ԵՄ անդամ պետությունների և Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը միտված մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչների ցանկը, որոնց, համաձայն «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» թիվ 114-ФЗ դաշնային օրենքի, արգելվում է մուտք գործել մեր տարածք», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Սահմանափակումները վերաբերում են եվրոպական ինստիտուտների և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ որոշումների կայացմանը։

Արգելքը վերաբերում է նաև նրանց, ովքեր աջակցել են ռուսական ակտիվների առգրավմանը, Ռուսաստանի ղեկավարության դեմ տրիբունալի ստեղծմանը և հակառուսական պատժամիջոցների կիրառմանը։

Send