Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գարեգին Նժդեհ կայարանում մետրոն չի գործում, ի՞նչն է պատճառը

Blog Image

Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում խափանում է, մարդկանց մեծ հոսք է սպասում գնացքների գործարկմանը։

«Էս ի՞նչ խայտառակություն ա, աշխատանքից ուշանում ենք»,- դժգոհում են քաղաքացիները։

MediaHub-ը կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է նման խնդիր առաջացել։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրն առաջացել է հոսանքի տատանման հետևանքով՝ մետրոպոլիտենի բաց հատվածում։ «Այս պահին մասնագետներն իրականցնում են աշխատանքաներ հնարավորինս արագ խնդիրը վերացնելու և երթևեկությունը վերականգնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Ասլանյանը հավելեց՝ մինչ խնդրի լուծումը մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։

Էմմա Մարտիրոսյան

Send