Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ բանակցություններ է վարել եվրոպացի առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին վեց հեռախոսազրույց է ունեցել եվրոպացի առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման նպատակով, հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

Ֆինլանդիայի, Էստոնիայի, Կանադայի, Գերմանիայի և Դանիայի առաջնորդների հետ զրույցներում Զելենսկին ընդգծել է բանակցությունների ինտենսիվության պահպանման և Եվրոպայի հետ «դիրքորոշումների համակարգման կարևորությունը»։

Հատուկ ուշադրություն է դարձվել օդային պաշտպանության ամրապնդմանը, էներգետիկ ոլորտի պաշտպանությանը, համատեղ պաշտպանական նախագծերին ու եվրոպական երկրների դերին Ուկրաինայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման մեջ։

Send