Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նա ոչինչ չի ունենա, մինչև ես չհաստատեմ այն․ Թրամփ

Blog Image

Politico-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն համարում է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ցանկացած բանակցությունների գլխավոր դեմք։

Նա պնդել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին չի կարողանա առաջ մղել իր խաղաղության ծրագիրը առանց Վաշինգտոնի հաստատման։ «Նա ոչինչ չի ունենա, մինչև ես չհաստատեմ այն։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչ ունի նա», - ընդգծել է Թրամփը։

Հայտարարությունը հնչել է Թրամփի և Զելենսկու միջև այսօր Ֆլորիդայում կայանալիք հանդիպման նախօրեին։ Ուկրաինայի նախագահը մտադիր է ներկայացնել 20 կետից բաղկացած նոր ծրագիր, որը ներառում է ապառազմականացված գոտու գաղափարը և ԱՄՆ անվտանգության երաշխիքների քննարկումը։

Թրամփը վստահություն է հայտնել, որ առաջիկա բանակցությունները արդյունավետ կլինեն։ Նա նաև ասել է, որ հույս ունի շուտով խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ նրա հետ ամեն ինչ լավ կընթանա», - նշել է նա։

Թրամփը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը լուրջ դժվարություններ է ապրում։ «Նրանց տնտեսությունը շատ ծանր վիճակում է», - ընդգծել է նա։

Send