ԱՄՆ-ն Գերմանիայից դուրս կբերի մոտ 5000 զինվոր,հայտնել են «CBS News»-ը, Reuters-ը և «Fox News»-ի լրագրող Ջեքի Հայնրիխը։
Ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է կրճատել Գերմանիայում ամերիկյան զորակազմը։
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելի խոսքով՝ որոշումը կայացվել է Եվրոպայում գերատեսչության ուժերի տեղակայման համապարփակ վերանայումից և գործողությունների թատերաբեմի պահանջները հաշվի առնելով, գրել է Հայնրիխը։
Ամերիկյան զորքերի Գերմանիայից դուրսբերումը, ենթադրաբար, կտևի 6 ամսից մինչև 1 տարի։
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները, CBS-ին տված հարցազրույցում, այս քայլը որակել են որպես Թրամփի դժգոհության նշան՝ Իրանի դեմ հակամարտության մեջ ԵՄ երկրների կողմից Միացյալ Նահանգներին տրամադրված օգնության մակարդակից։
2025 թվականի դեկտեմբերի դրությամբ Գերմանիայի ռազմական բազաներում տեղակայված է եղել ավելի քան 36,000 ամերիկացի զինվոր։ Բացի այդ, երկրում տեղակայված է մոտ 1,500 պահեստազորային և 11,500 ամերիկացի քաղաքացիական անձնակազմ։

Русский