Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ի կողմից շրջափակումը Իրանին 4.8 միլիարդ դոլար է արժեցել

Blog Image

ԱՄՆ պատերազմի նախարարությունը գնահատել է Իրանի կորուստները Օմանի ծոցում ամերիկյան շրջափակման պատճառով 4.8 միլիարդ դոլար, հաղորդել է Axios-ը:

Գերատեսչությունը դա անվանել է «ավերիչ հարված» Իսլամական Հանրապետության ռազմական կարողություններին։

4.8 միլիարդ դոլար է այն հում նավթի գնահատված արժեքը, որն արդեն բեռնվել է տանկերների վրա, բայց շրջափակման պատճառով մնացել է ծոցում: Պենտագոնի տվյալներով՝ շրջափակումը նաև հանգեցրել է լոգիստիկ ճգնաժամի: Իրանի ցամաքային պահեստարանները լիքն են, և նավթը բեռնաթափելու անկարողության պատճառով Թեհրանը սկսել է օգտագործել հին տանկերները որպես լողացող պահեստարաններ:

Ծոցում ընդհանուր առմամբ 40 նավ է մնացել, որոնցից 31-ը նավթ են տեղափոխում: «Մենք ջախջախիչ հարված ենք հասցնում Իրանի ռեժիմի՝ ահաբեկչությունը և տարածաշրջանային անկայունությունը ֆինանսավորելու կարողությանը։ Մեր ռազմական ուժերը տարածաշրջանում կշարունակեն պահպանել այս անդադար ճնշումը», - ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Ջոել Վալդեսը։

Axios-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է շրջափակումը պահպանելու իր մտադրությունը, մինչև Իրանը էական զիջումների չգնա իր միջուկային ծրագրի հարցում։ Նա ասել է, որ «շրջափակումն ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը»։

Send