Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ալի Խամենեիի մաhը և դրա հետևանքները Մերձավոր Արևելքի նոր աշխարհաքաղաքական իրողությունների վրա

Blog Image

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողություններից հետո տարածաշրջանում սկսվեց լայնածավալ պատերազմ։ Հարվածների ընթացքում թիրախավորվեցին Իրանի ռազմական և ռազմավարական կարևոր օբեյկտներ, իսկ փետրվարի 28-ին Իրանը պաշտոնապես հաստատեց, որ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։

Իրանի պաշտոնական հաստատումից առաջ այդ մասին հայտարարել էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Խամենեին Իրանը ղեկավարում էր 1989 թվականից, նրա մահվանից հետո երկրում հայտարարվեց 40-օրյա սուգ և 7-օրյա հանրային արձակուրդ։ Հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Թեհրան էր ժամանել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հարգանքի տուրքը մատուցելու հանգուցյալ գերագույն առաջնորդին։ Նրա այցը դիտարկվեց որպես Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերությունների շարունակության և պաշտոնական Երևանի կողմից ցավակցություն հայտնելու քայլ։

Հայաստանի համար Իրանը կարևոր ռազմավարական գործընկեր է՝ հատկապես տնտեսական համագործակցության, էներգետիկ անվտանգության, տրանսպորտային հաղորդակցությունների և տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից։ Այդ պատճառով պաշտոնական Երևանի մասնակցությունը պետական մակարդակով անցկացվող սգո միջոցառումներին նաև դիվանագիտական նշանակություն ուներ։

Տարածաշրջանային և միջազգային փորձագետների գնահատմամբ՝ Ալի Խամենեիի մահը կարող էր դառնալ Իրանի քաղաքական համակարգի վերափոխման մեկնարկ։ Թեև Իրանի պետական կառավարման համակարգը նախատեսում է իշխանության փոխանցման սահմանադրական մեխանիզմներ, այնուամենայինվ գերագույն առաջնորդի պաշտոնը երկրի քաղաքական և կրոնական համակարգի առանցքային օղակն է, ուստի նրա բացակայությունը կարող էր առաջացնել ինչպես ներքաղաքական մրցակցություն, այնպես էլ արտաքին քաղաքական նոր մարտահրավերներ։ Միաժամանակ ստեղծված իրավիճակը մեծացրեց անորոշությունը Մերձավոր Արևելքում, քանի որ ուժային հավասարակշռության ցանկացած փոփոխություն անմիջապես անդրադառնում է տարածաշրջանի անվտանգության, միջազգային հարաբերությունների և համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։

Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Մերձավոր Արևելքում ցանկացած լայնածավալ ռազմական բախում չի սահմանափակվում միայն հակամարտող երկրների շրջանակներով։ Այն անմիջական ազդեցություն է ունենում հարևան պետությունների անվտանգության, տնտեսական համագործակցության, էներգետիկ նախագծերի և միջազգային քաղաքական գործընթացների վրա։ Այդ համատեքստում Իրանի շուրջ զարգացումները դարձան ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային նշանակության իրադարձություն՝ ընդգծելով, որ նման ճգնաժամերի հետևանքները կարող են շարունակվել երկար ժամանակ և ձևավորել նոր աշխարհաքաղաքական իրողություններ։

Ալիտա Եղիազարյան

Send