Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Միջազգային

Մոսկվան Բեռլինից պահանջում է անհապաղ հյուպատոսական հասանելիություն տրամադրել ՌԴ քաղաքացի Սուրեն Ավաջյանին

Blog Image

Մոսկվան Բեռլինից պահանջում է անհապաղ հյուպատոսական հասանելիություն տրամադրել ձերբակալված ՌԴ քաղաքացի Սուրեն Ավաջյանին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Գերմանիայի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է «արտասահմանյան ահաբեկչական միավորումներին» աջակցելու համար։

«Ռուսաստանը նման մեկնաբանությունն անընդունելի և իրավաբանորեն առոչինչ է համարում»,- ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: 

Նրա խոսքով՝ Կրեմլն այս խնդիրը պահում է ուշադրության դաշտում։

Ավաջյանը ձերբակալվել էր Գերմանիայում հունվարի 21-ին՝ Դոնբաս բեռներ մատակարարելու պատճառով։

Send