Ուկրաինան չի կարող միանալ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, քանի որ դա կնշանակի պատերազմ, այն պետք է մնա «բուֆերային գոտի» Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ խոսելով «Ռադիո Կոշութ»-ի առավոտյան ծրագրում:
Նա նշել է, որ Ուկրաինայի համար Բրյուսելում և Կիեւում պատրաստված «ճանապարհային քարտեզը» նախատեսում է նրա արագացված անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2027 թվականը: «ԵՄ հաջորդ յոթամյա բյուջեն պատրաստվում է հենց դա հաշվի առնելով: Սակայն եթե Ուկրաինան հիմա դառնա Եվրամիության անդամ, Եվրոպայում պատերազմ կլինի, քանի որ պատրանք է, որ ԵՄ մեկ պետություն կարող է պատերազմել մեծ տերության դեմ՝ առանց մյուսների մասնակցության: Հետևաբար, մենք կարծում ենք, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին անընդունելի է», - ասել է կառավարության ղեկավարը:
«Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին պատերազմի և եվրոպական շուկայի ոչնչացման ճանապարհ է», - ընդգծել է Օրբանը՝ հավելելով, որ նման քայլը՝ որոշ պնդումների հակառակ, չի ամրապնդի, այլ կթուլացնի Եվրամիության և ՆԱՏՕ-ի անվտանգությունը:

Русский