Պարոն Գալստյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, բացի այդ չկան այդպիսի նյութեր և ապացույցներ, որոնցից կարելի է ենթադրել, որ որևէ հանցագործություն է տեղի ունեցել: Այդ մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց փաստաբան Սոս Հակոբյանը:
Նա նշեց, որ իրենք շարունակում են պնդել, որ Խաչիկ Գալստյանի մասնակցությամբ նախընտրական բոլոր գործողությունները եղել են բացառապես օրենքի սահմաններում: «Այդ ընթացքում քրեական օրենսգրքի որևէ հոդվածի խախտում չի եղել»,- նկատեց Հակոբյանը:

Русский