Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Քաղաքականություն

Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին

Blog Image

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, հայտնել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորանքներ է հղել մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների։ Նրանց թվում են եղել Դոնալդ Թրամփը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սի Ծինպինը, Նարենդրա Մոդին, Հռոմի պապ Լևոն XIV-ը, Վիկտոր Օրբանը, Ռոբերտ Ֆիցոն, Ալեքսանդր Վուչիչ, Իլհամ Ալիեւը, Կիմ Չեն Ընը և Նիկոլաս Մադուրոն։

Պուտինը շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանին  ու Վահագն Խաչատուրյանին։

 

Send