Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Կատարի էմիրի և ԱՄԷ-ի նախագահի հետ

Blog Image

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։

Ըստ Թուրքիայի ղեկավարի գրասենյակի՝ զրույցի հիմնական թեմաներն են եղել տարածաշրջանում տեղի ունեցող հարձակումները և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Կատարի էմիրի հետ զրույցի ընթացքում Էրդողանը ափսոսանք է հայտնել երկրի տարածքում իրականացված հարվածների կապակցությամբ։ Շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին, իր հերթին, Թուրքիայի նախագահին ներկայացրել է Կատարում տիրող իրավիճակը։

ԱՄԷ նախագահի հետ զրույցում Թուրքիայի ղեկավարը ցավակցություն է հայտնել Էմիրությունների դեմ հարձակումների կապակցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Հեռախոսազրույցները տեղի են ունեցել փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի տարածքում իրականացված համատեղ հարվածներից հետո հակամարտության կտրուկ սրման ֆոնին։

Send