Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Պուտինը ցավակցել է Խամենեիի uպանության կապակցությամբ․ այլ մանրամասներ Իրանի դեմ հարձակումների հետ կապված

Blog Image

- ԱՄԷ-ն «անգործ չի մնա» Իրանի հրթիռային հարձակումների ժամանակ, ասել  է երկրի Միջազգային համագործակցության նախարար Ռիմ ալ-Հաշիմին։ Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն կարող է ավելի ագրեսիվ դեր ստանձնել, եթե Իրանը շարունակի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակել։

- Այաթոլլահ Արաֆին նշանակվել է իրավաբան և Գերագույն առաջնորդի պաշտոնը ստանձնող կառավարող խորհրդի անդամ - ISNA։

- Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակը հայտարարել է, որ մեկ րոպեում սպանվել է 40 իրանցի հրամանատար։

- «Իրանը կապ է հաստատել Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ և կոչ է արել նրանց փակել ամերիկյան բազաները, հակառակ դեպքում Թեհրանը «այլընտրանք չի ունենա, քան հակահարված տալը, CNN-ին ասել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իրանը չի կարող ներթափանցել ԱՄՆ տարածք, ուստի մենք այլընտրանք չունենք, քան հարձակվել ԱՄՆ իրավասության տակ գտնվող ցանկացած բազայի վրա»։

- Իսրայելական բանակը հայտնել է, որ իր հարվածները ոչնչացրել են Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում տեղակայված ՀՕՊ համակարգերի մեծ մասը։

- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մասուդ Փեզեշկիանին գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։ Խամենեիի մահը որակել է որպես ցինիկ սպանություն, որը «խախտել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերը»։ «Ռուսաստանում Խամենեին կհիշվի որպես ականավոր պետական ​​գործիչ, որը հսկայական ներդրում է ունեցել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մեջ»։ Ռուսաստանի առաջնորդը անկեղծ ցավակցության և աջակցության խոսքեր է փոխանցել սպանված Խամենեիի ընտանիքին և ընկերներին, կառավարությանը և Իրանի ողջ ժողովրդին։

- Իրանն առաջին անգամ օգտագործել է հիպերձայնային հրթիռներ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաների դեմ հարվածների ժամանակ, հայտնել է FARS լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

- Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությամբ Իսրայելը և Միացյալ Նահանգները պատերազմ են հայտարարել ամբողջ աշխարհի մուսուլմաններին, ասել է նախագահ Մասուդ Փեզեշկիանը։ «Իսլամական ազգի մեծ հրամանատարի սպանությունը բաց պատերազմ է մուսուլմանների, մասնավորապես շիաների դեմ, աշխարհի բոլոր մասերում»։

Send