Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վենեսուելան ուղղակիորեն մեղադրել է Միացյալ Նահանգներին նավթատարի վրա հարձակման համար

Blog Image

Վենեսուելան ուղղակիորեն մեղադրել է Միացյալ Նահանգներին՝ պնդելով, որ ԱՄՆ նախագահը «հրապարակայնորեն հայտարարել և խոստովանել է նավթատարի վրա հարձակումը»։

Կարակասի հայտարարության հիմնական կետերը՝

• Արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը «նույնիսկ իր 2024 թվականի քարոզարշավի ժամանակ բացահայտ հայտարարել է, որ իր նպատակը միշտ եղել է վենեսուելական նավթն առանց փոխհատուցման զավթելը»։

• Կարակասը կարծում է, որ «մեր երկրի դեմ ագրեսիայի քաղաքականությունը մեր էներգետիկ հարստությունը թալանելու միտումնավոր ծրագրի մի մասն է»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Վենեսուելայի ափերի մոտ տանկերի առգրավման մասին։ Նա ասել էր, որ զինվորականները առգրավել են «շատ մեծ» նավթատար։ Դրանից առաջ լուրեր էին շրջանառվում, որ երկու ամերիկյան «F/A-18» կործանիչներ կարճ թռիչք են իրականացրել Վենեսուելայի ափերի մոտատա ջրերի վրայով։ 

 

Send