Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան ներկայացրել է ամերիկյան խաղաղության ծրագրի վերաբերյալ իր պատասխանը

Blog Image

Դեկտեմբերի 10-ին Ուկրաինան Թրամփի վարչակազմին է ներկայացրել իր պատասխանը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար մշակված խաղաղության ծրագրի վերաբերյալ, հաղորդել է CNN-ը։

Այս մասին հեռուստաալիքին հայտնել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ ախագահ Թրամփը Սպիտակ տանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում կարող է «գտնվել» լուծում։ Նա նշել է, որ բավականին «կտրուկ ձևով» քննարկել է ստեղծված իրավիճակը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իր գործընկերների հետ։ Նա ասել է, որ եվրոպացի առաջնորդները առաջարկել են, որ այս շաբաթավերջին մեկնի Եվրոպա՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ «Մենք որոշում կկայացնենք՝ հիմնվելով նրանց տված պատասխանների վրա։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել», - ասել է Թրամփը։

Ավելին, Թրամփը կասկած է հայտնել Ուկրաինայի ժողովրդավարական վարկանիշի վերաբերյալ՝ ընդգծելով, որ երկրում ընտրությունների բացակայությունը հարցեր է առաջացնում։ «Հետաքրքիր է, թե որքան ժամանակ կանցնի մինչև ընտրությունները։ Սա ժողովրդավարություն է։ Երկար ժամանակ ընտրություններ չեն եղել... Մարդիկ հարցնում են, թե երբ կլինեն ընտրություններ, արդյոք կլինեն դրանք», - նշել է ամերիկացի առաջնորդը։

Send