Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պենտագոնը ՆԱՏՕ-ի հանդիպումից դուրս է թողել առանցքային դաշնակիցներին․ Politico

Blog Image

Եվրոպայի պաշտպանական ոլորտում խոշոր տերություններ և ԱՄՆ-ի դաշնակիցներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Բալթյան երկրները, չեն հրավիրվել Պենտագոնի նախաձեռնած, ՆԱՏՕ-ին առնչվող հարցերի քննարկմանը նվիրված հանդիպմանը։

Ինչպես նշել է պարբերականը, ԱՄՆ վարչակազմը մի շարք խոշոր դաշնակիցների դուրս է թողել ՆԱՏՕ-ի անդամների՝ հաջորդ ամիս նախատեսված հանդիպումից։ Վաշինգտոնն ավելի վաղ սպառնացել էր կազմել կառավարությունների «լավերի և վատերի» ցուցակ՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք դրանք խախտել են ԱՄՆ-ի առաջնահերթությունները։

Վեց դիվանագետների խոսքով՝ Լեհաստանում նախատեսված հանդիպումը, որի նախաձեռնողը ԱՄՆ պատերազմի նախարարության քաղաքականության գծով բարձրաստիճան պաշտոնյա Էլբրիջ Քոլբին է։ Այն աշխատանքային խումբ է, որը կենտրոնացած է ՆԱՏՕ-ի ապագայի վրա։ Մինչդեռ չհրավիրված երկրներից շատերը (օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Բալթյան երկրները) զգալի միջոցներ են հատկացնում պաշտպանությանը և առանցքային դերակատարում ունեն դաշինքում։ Սա դրդել է նրանց դիվանագետներին հարց բարձրացնել, թե արդյոք վարչակազմը կողմնակալություն չի դրսևորում, ինչը կարող է էլ ավելի պառակտել արդեն իսկ լուրջ մարտահրավերների բախվող դաշինքը։

«Մենք անում ենք այն ամենը, ինչ պահանջվում է մեզանից։ Մենք փորձում ենք հասկանալ այս հանդիպումների չափանիշներն ու նպատակը։ Մեզ առայժմ քիչ բան է հայտնի», - ասել է դուրս մնացած դաշնակից երկրներից մեկի ներկայացուցիչը։

Send