Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում․ ի՞նչ է կատարվում

Blog Image

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։ Այս մասին MediaHub–ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող տասնյակ ընկերություններում իրականացվող խուզարկություններին։

MediaHub-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ձերբակալված անձինք կան, սակայն, ՔԿ-ից չմեկնաբանեցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ վաղ առավոտյան Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է կատարվում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Send