Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փրայմերիզն իրականում հեքիաթ էր. Փաշինյանն է կազմել ցուցակի դասավորությունը՝ հատիկ առ հատիկ․ «Իրավունք»

Blog Image

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՔՊ-ի կուլիսներում շրջանառվող շշուկների, ամիսներ շարունակ գովազդված ներկուսակցական ընտրությունները՝ այսպես կոչված, փրայմերիզը, իրականում ընդամենը ձեւական ծես է եղել՝ հանրությանը ներկայացվող ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար։


Ասում են, թե ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմելու գործում իրականում ներքին քվեարկությունն ազդեցություն չի ունեցել։ Ավելին՝ թեկնածուների վերջնական դասավորությունը կազմվել է մեկ կենտրոնից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ՝ «հատիկ առ հատիկ» ընտրելով հավատարիմ եւ վերահսկելի գործիչների։

Send