«Հրապարակ» թերթը գրում է.
Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից եւ կոշտ զրույցից հետո, մեր տեղեկություններով, էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում
Պաշտոնական Մոսկվան, ըստ մեզ հասած լուրերի, հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ, եւ անցել է գործնական քայլերի։
Մասնավորապես, Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան: Երեկ խոսում էին, որ դադարեցվել է Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում:
Անգամ ռուսների հետ բավականին ջերմ հարաբերություններ հաստատած Գուրգեն Արսենյանն ու նրա շրջապատն են հայտնվել «պերսոնա նոն գրատա» կարգավիճակում։
«Իրավունք» թերթը գրում է.
«Ըստ ՔՊ-ի կուլիսներում շրջանառվող շշուկների, ամիսներ շարունակ գովազդված ներկուսակցական ընտրությունները՝ այսպես կոչված, փրայմերիզը, իրականում ընդամենը ձեւական ծես է եղել՝ հանրությանը ներկայացվող ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար։
Ասում են, թե ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմելու գործում իրականում ներքին քվեարկությունն ազդեցություն չի ունեցել։ Ավելին՝ թեկնածուների վերջնական դասավորությունը կազմվել է մեկ կենտրոնից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ՝ «հատիկ առ հատիկ» ընտրելով հավատարիմ եւ վերահսկելի գործիչների։

Русский