Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ում անորոշությունը խոչընդոտում են Իրանի հարցով միջնորդական ջանքերին ու բանակցային գործընթացին․ Tasnim

Blog Image

ԱՄՆ-ում առկա ներքին տարաձայնությունները և որոշումների կայացման գործընթացի շուրջ տիրող անորոշությունը խոչընդոտում են միջնորդական ջանքերին ու բանակցային գործընթացին, անվտանգության ոլորտի մի աղբյուր ասել է «Tasnim»-ին տված հարցազրույցում։ 

Աղբյուրը, անդրադառնալով դիվանագիտական ​​շփումներին և միջնորդական ջանքերին, հայտնել է, որ բանակցությունների հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ միջնորդների համար հստակ չէ, թե ամերիկյան կողմից ով ունի վերջնական որոշումներ կայացնելու լիազորություն։

Լիովին անհասկանալի է մնում, թե ԱՄՆ ղեկավարության շրջանում ով է պատասխանատու առանցքային և վճռորոշ որոշումների կայացման համար՝ Ջեյ Դի Վե՞նսը, Սթիվ Վիտկո՞ֆֆը, Մարկո Ռուբիո՞ն, թե՞ Ջարեդ Քուշները։

Այս անորոշությունը, որը սրվում է ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ում առկա քաղաքական մրցակցությամբ և ներքին պառակտումներով, զգալիորեն բարդացրել է միջնորդության և ուղերձների փոխանակման գործընթացը՝ նպաստելով ստեղծված իրավիճակին։

Send