ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը ոչ հրապարակային հանդիպման ժամանակ օրենսդիրներին ասել է, որ աշխարհի իրադրությունը նշանակում է, որ կարող է «լավ պահ» լինել խմել սկսելու համար, գրել է Politico-ն։
Կալլասը Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի ղեկավարներին ասել է, որ չնայած ինքը շատ խմող չէ, հիմա կարող է ժամանակը լինել սկսելու՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ասել են դահլիճում եղած երկու անձինք։
Նա ելույթ է ունեցել մոտավորապես այն ժամանակահատվածում, երբ Գրենլանդիայի և Դանիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ Դոնալդ Թրամփի կողմից Արկտիկական կղզին գրավելու սպառնալիքների թեմայով։
ԵՄ գլխավոր դիվանագետը, որը համակարգում է դաշինքի արտաքին քաղաքականությունը 27 կառավարությունների և Եվրոպական հանձնաժողովի անունից, կատակել է Նախագահների համաժողովի՝ խորհրդարանի խմբերի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի բարձրաստիճան պատգամավորները սկսել են միմյանց շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ: Եվրախորհրդարանի նույն անդամները հավելել են, որ համաշխարհային իրադարձությունները նշանակում են, որ ամեն ինչ այդքան էլ ուրախալի չէ:

Русский