Բեռլինում տեղի է ունեցել Թուրքիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերի և Բորիս Պիստորիուսի հանդիպումը:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ քննարկել են ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը և դաշինքի՝ 2026 թվականի ամռանը Անկարայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Նախարարները նաև մտքեր են փոխանակել Ուկրաինայում և Սիրիայում ստեղծված իրավիճակի, նաև զենքի ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Русский