Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կլինի հիմնական թեման Հաքան Ֆիդանի այցի ժամանակ

Blog Image

Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կլինի հիմնական թեման Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ նոյեմբերի 30-ին Իրան կատարելիք այցի ժամանակ։

Թեհրանում նա բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նաև կքննարկի Բարձրագույն համագործակցության խորհրդի իններորդ նիստի նախապատրաստական ​​աշխատանքները։

Այցի օրակարգում են անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, տրանսպորտային ուղիների և սահմանային ենթակառուցվածքների զարգացումը։ Կողմերը կքննարկեն երկկողմ առևտրաշրջանառությունը մինչև 30 միլիարդ դոլար հասցնելու քայլերը։

Տարածաշրջանային քննարկումները կներառեն Իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայում տիրող իրավիճակը և Իսրայելի գործողությունների ազդեցությունը տարածաշրջանային կայունության վրա։ Անկարան մտադիր է ընդգծել Թեհրանի հետ շարունակական երկխոսության կարևորությունը։

 

Send