Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանը դատապարտել է Թրամփի՝ Վենեսուելայի օդային տարածքը փակելու որոշումը

Blog Image

ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Վենեսուելայի օդային տարածքը փակելու հայտարարությունը «կամայական է և աննախադեպ սպառնալիք միջազգային ավիացիոն անվտանգության համար», հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բեքային։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգների առաջնորդի այս քայլը «երկրի սադրիչ և անօրինական գործողությունների շարունակությունն է և ուղղված է Վենեսուելայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

Իրանցի պաշտոնյան զգուշացրել է նման միջոցառումների «վտանգավոր հետևանքների մասին» օրենքի գերակայության, միջազգային խաղաղության և անվտանգության համար։

 

Send