ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (21.07-26.07.2026թ.)
Ուշադրություն
Հուլիսի 21-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 21-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 21-26-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-26-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.0°C (1989թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 13.1°C (1960թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.4°C

Русский