Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վեոլիա Ջուր»-ի ծառայությունների որակի և կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով աուդիտ էնապաետսված

Blog Image


Այսօր Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2022–2031 թվականների կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի մի շարք դրույթներ։

Քննարկումը վարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Հանդիպմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալները, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների իրականացման նպատակով ընտրված «Դեկոն Ինթերնեյշնել» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ինգո Թյովսը, ընկերության ղեկավարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ֆինանսական մասնագետ Հասմիկ Հովսեփյանը։

Անկախ տեխնիկական աուդիտի միջոցով հնարավոր կլինի առավել համապարփակ գնահատել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը սահմանված կատարողական ցուցանիշներին։

Գնահատման հիմնական կատարողական ցուցանիշներն են՝

  • մատակարարվող ջրի որակը,
  • ջրամատակարարման շարունակականությունը,
  • չհաշվառվող ջրի մակարդակը,
  • բաժանորդների գոհունակության մակարդակը։


Վերջինիս գնահատման նպատակով տեխնիկական աուդիտի շրջանակում, ի թիվս այլ գործառույթների, նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների շարքում։

Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են հանդիսանալու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար։

Ջրային կոմիտե

Send