Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

32-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Blog Image

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Աղավնատուն գյուղից-Դողս գյուղ տանող ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հովսեփ Հ․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Գոհար Գ․-ն և 3-ամյա Ա․ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն։ 


Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Գոհար Գ․-ն վարորդի կինն է, իսկ 3-ամյա Ա․ Հ․-ն՝ նրանց երեխան։
 

Send