Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կեսօրից սկսած «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթների ուշացումներ են, առկա են նաև չեղարկումներ, ինչն էլ պարզ է դառնում ժամանման և մեկնման ցուցատախտակից:
Նշենք, որ այս պահին Երևանում, Արմավիրում ուժեղ մառախուղ է, ինչն էլ ենթադրաբար հանդիսանում է օդանավակայանում ինքնաթիռների մեկնման և ժամանման խնդրի պատճառը:
MediaHub-ը փորձեց հասկանալ, որ ուղղությունների մասին է խոսքը: Չվացուցակից պարզ է դառնում, որ ժամանման ուշացումներ են գրանցել Մոսկվա, Վարշավա, Լառնակա ուղղություններով։

Զվարթնոց օդանավակայանից որևէ պաշտանական մեկնաբանություն դեռ չի եղել:

Русский