ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան նախկին խորհրդական Սթիվ Բենոնը քննարկել է ընդդիմության ռազմավարությունները դատապարտված սեռական հանցագործ Ջեֆֆրի Էպշտեյնի հետ՝ հեռացնելու համար Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։
Բենոնն Էպշտեյնին 2019 թվականի հունիսին գրել է, որ հույս ունի «հեռացնել» պապին, այս մասին են վկայել ԱՄՆ Արդարադատության նախարարության վերջերս հրապարակված փաստաթղթերը։
2019 թվականին զույգի միջև ուղարկված հաղորդագրություններ համաձայն՝ Բենոնը սիրաշահել է հանգուցյալ ֆինանսիստին։
Բենոնը խիստ քննադատաբար է վերաբերվել Ֆրանցիսկոսին՝ համարելով իր «սուվերենիստական» տեսլականի հակառակորդ՝ ազգայնական պոպուլիզմի մի տեսակ, որը տարածվել էր Եվրոպայում 2018 և 2019 թվականներին։ Արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Էպշտեյնը օգնել է Բենոնին կառուցել իր շարժումը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բենոնի ազգայնական պոպուլիզմի համար էական խոչընդոտ է եղել։ 2018 թվականին Թրամփի նախկին խորհրդականը «The Spectator»-ին տված հարցազրույցում Ֆրանցիսկոսին անվանել էր «անարգանքի արժան»՝ մեղադրելով նրան «գլոբալիստական էլիտաների» կողքին լինելու մեջ: Նա կոչ էր արել Իտալիայի ներկայիս փոխվարչապետ Մատեո Սալվինիին «հարձակվել» պապի վրա։
Հռոմը և Վատիկանը կարևոր են եղել Բենոնի համար։ Նա Հռոմի բյուրո ուներ, երբ ղեկավարում էր «Breitbart News»-ը և մասնակցում էր քաղաքական պատրաստության «գլադիատորական դպրոց» ստեղծելու փորձերին՝ Հրեա-քրիստոնեական արժեքները պաշտպանելու համար Հռոմից ոչ հեռու։

Русский