Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հունգարիայի վարչապետն արձագանքել է Զելենսկու՝ Օրբանը «փոր է աճեցնում» վիրավորանքին

Blog Image

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արձագանքել է Վլադիմիր Զելենսկու վիրավորանքին՝ զգուշացնելով, որ Ուկրաինան չի միանա Եվրամիությանը։

Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալով՝ Զելենսկին ասել է, որ Օրբանը «փոր է աճեցնում» երկրի բանակը կառուցելու փոխարեն։

«Հարգելի Վլադիմիր Զելենսկի, շնորհակալություն եմ հայտնում Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալուն աջակցելու Ձեր վերջին քարոզարշավի ելույթի համար։ Դա զգալիորեն կօգնի հունգարացիներին ավելի պարզ տեսնել իրավիճակը։ Սակայն դուք ինչ-որ բան սխալ եք հասկանում. այս քննարկումը իմ կամ ձեր մասին չէ։ Այն Հունգարիայի, Ուկրաինայի և Եվրոպայի ապագայի մասին է։ Հենց այդ պատճառով էլ դուք չեք կարող դառնալ Եվրամիության անդամ», - գրել է Օրբանն Х-ում։

Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Ուկրաինայի շտապ անդամակցությունը ԵՄ-ին, քանի որ «դա կստեղծի Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախման սպառնալիք և զգալի վնաս կհասցնի եվրոպական տնտեսությանը»։

Send