Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն ծնողների կողմից տեղափոխվել է Շիրակի մարզի բնակիչ 10-ամյա աղջկա դին։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում և տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել։

Русский