Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաhացու վթար՝ Երևանում, «Hongqi»-ը վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցին. Shamshyan

Blog Image

 

Այսօր՝ փետրվարի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Hongqi»  մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի «ԵԱՍՄ» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։

Send