Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վթար՝ Սևան-Երևան ավտոճանապարհին․ տուժածներ կա՞ն

Blog Image

Սևան-Երևան ավտոճանապարհին այսօր երթևեկությունը ժամանակավորապես դժվարացել էր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

MediaHub-ի տեսախցիկը ֆիքսել էր, որ «Արծվի թևերի» հարակից հատվածում երթևեկությունը կաթվածահար էր։

Ներքին գործերի նախարարությունից MediaHub-ին հայտնեցին, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևերի» մոտ, բախվել է 4 ավտոմեքենա։ Ըստ գերատեսչության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Մեքենաները դուրս են բերվում երթևեկելի մասից։

Էմմա Մարտիրոսյան

Send