Իրանի և Կուբայի արտաքին գործերի նախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Բրունո Ռոդրիգեսը հեռախոսազրույցի ժամանակ խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի գործողությունները միջազգային ասպարեզում: Երկու կողմերն էլ ընդգծել են, որ Վաշինգտոնի «ռազմական ագրեսիան և անկայունացնող քաղաքականությունը», այդ թվում՝ Վենեսուելայի դեմ, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։
Արաղչին աջակցություն է հայտնել Կուբային, որը գտնվում է պատժամիջոցների ճնշման տակ։ Ռոդրիգեսն, իր հերթին, հայտարարել է Հավանայի վճռականության մասին՝ դիմակայելու ԱՄՆ միջամտությանը Կարիբյան ավազանում և Լատինական Ամերիկայում։

Русский