Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ճնշում է գործադրում Վենեսուելայի ժամանակավոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի վրա, գրել է Politico-ն։
Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Դելսի Ռոդրիգեսը ձեռնարկի մի շարք ամերիկամետ միջոցներ, որոնք ԱՄՆ գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժել է, եթե ցանկանում է խուսափել նրա ճակատագրից։
Ռազմական միջոցառումներից բացի, ԱՄՆ-ն կարող է ապահովել Ռոդրիգեսի համագործակցությունը՝ առաջարկելով պատժամիջոցների մեղմացում ու Քաթարում նրա ֆինանսական ակտիվներին հասանելիություն։
ԱՄՆ պաշտոնյաները Դելսի Ռոդրիգեսին ասել են, որ ցանկանում են նրանից տեսնել առնվազն երեք քայլ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացում, Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների կամ ցանցերի իրանցի, կուբացի և այլ գործակալների արտաքսում և ԱՄՆ հակառակորդներին նավթի վաճառքի դադարեցում։
Ակնկալվում է, որ Ռոդրիգեսը կաջակցի երկրում «ազատ ընտրություններին» ու կհրաժարական տա։ Սակայն այս պահանջների կատարման ժամանակացույցը կարող է փոխվել, և ընտրությունները մոտ ապագայում չեն սպասվում։
Թրամփի թիմը կարծում է, որ նա «ուժեղ ճնշման տակ է» և կհետևի իրենց հրահանգներին։
Առայժմ Թրամփի թիմը նախատեսում է Մադուրոյի հեռանալուց հետո իր աշխատանքի մեծ մասը կատարել հեռակա կարգով։

Русский