Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ռուբինյանն ընդունել է Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար, Սեյմի պատգամավոր Մարչին Բոսացկիի գլխավորած պատվիրակությանը

Blog Image

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, Սեյմի պատգամավոր Մարչին Բոսացկիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցել է նաև Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության ընթացքին, դրա հետագա զարգացմանն ու ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները։

Ազգային ժողով

 

Send