Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Blog Image

Գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Հայցը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին։ Այն մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Կարապետյանը պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել մայիսի 29-ին հնչեցված վիրավորանքի համար՝ հետևյալ բովանդակությամբ․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:

Գործարարը պահանջում է ներողությունը խնդրել Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո՝ վճռում նշված բուն տեսքտն ընթերցելու միջոցով»:

Ըստ հայցապահանջի՝ ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակեն պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի կողմից որևիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը:

Կարապետյանը նաև պահանջել է Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 3.000.000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

Հայցը դեռ վարույթ չի ընդունվել։

 

Send