SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը այս տարի վճարել է 10 միլիարդ դոլարի հարկեր։
Մոլորակի ամենահարուստ մարդն այս մասին հայտարարել է X-ում։ «Ես մեկ տարվա ընթացքում վճարել եմ 10 միլիարդ դոլարի հարկեր՝ ավելին, քան պատմության մեջ որևէ մեկը», - նշել է Մասկը։
Երբ ինքը մահանա, ըստ Մասկի, հարստության վրա կգործի ևս 40% հարկ։ Նրա կարծիքով՝ ընդհանուր հարկային հաշիվը կկազմի «տրիլիոնավոր դոլարներ»։

Русский