Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մոսկվա թռչող 50 ԱԹՍ է ոչնչացվել․ քաղաքապետ

Blog Image

Մոսկվա թռչող 50 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել այսօր, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կեսօրվա դրությամբ Մոսկվայի մարզում, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի և այլ շրջաններում, Ազովի և Սև ծովերի վրա 127 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել ու ոչնչացվել։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Կիևը կարող է ենթարկվել զանգվածային հրթիռային հարվածի, եթե Զելենսկու մայիսի 9-ի սպառնալիքները կատարվեն։

Send