Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Երկու շիրիմ իրար կից». ե՞րբ և որտեղ կhուղարկավորեն ջրաhեղձ եղած 13-ամյա աղջնակին

Blog Image

Ջրասուզակներն երեկ՝ հունիսի 22-ին Փամբակ գետում գտան հունիսի 15-ից որոնվող 13-ամյա Նարինեի մարմինը:

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետն ընկած երեխայի որոնումները վաղ առավոտից սկսել էր դեպքի վայրից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա՝ ծառերի արմատների խոռոչում, ուր ի վերջո մեկ մետր խորության վրա հայտնաբերվեց փոքրիկի մարմինը: Նրան որոնում էին արդեն մեկ շաբաթ:

5 օր առաջ, քիչ վերև՝ դարձյալ ծառարմատների տակ ջրասուզակը գտել էր նաև Նարինեի կրտսեր քրոջը՝ 7-ամյա Նարեին:

MediaHub-ի տեղեկություններով՝ 13-ամյա աղջկան հուղարկավորելու են քրոջ՝ Նարեի կողքին, որը հունիսի 20-ին է հուղարկավորվել մոր հայրական գյուղում՝ Հովտաշենում։ Դատաբժկական փորձաքննությունից հետո Նարինեի մարմինը ևս կտեղափոխվի պապական գյուղ՝ քրոջ կողքին ննջելու։

Մեկ շաբաթ առաջ քույրերը փորձել էին կրթական կենտրոն գնալ՝ անցնելով Փամբակ գետում դեռ խորհրդային տարիներից մնացած խողովակի վրայով, բայց թաց խողովակի վրա երեխաները սահել ու հայտնվել էին վարարած գետի ալիքներում:

Send