Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ-ի տարածք։
«Իրանին հաղթելուց կարճ ժամանակ անց ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ ԱՄՆ տարածք», - ասել է ԱՄՆ նախագահ Նյու Յորք նահանգում կայացած միջոցառման ժամանակ։
«Թրամփն ասաց, որ Իրանի պարտությունից հետո նա Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք։ Հորմուզի նեղուցը չի կարող նվաճվել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակիրով, ո՛չ հրամանով կամ նախընտրական ելույթով»,- X-ում գրել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ անդրադառնալով Թրամփին։
Ղարիբաբադին ընդգծել է, որ նեղուցը կփակվի և կբացվի միայն Իրանի հրամանով։
Անցյալ կիրակի Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է օրինագիծ, որն արգելում է ամերիկյան և իսրայելական նավերին անցնել այս նավագնացության միջանցքով։ Իսկ երեքշաբթի օրը Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել դրա վերաբացման պայմանները՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցում և սառեցված ակտիվների վերադարձ։

Русский