Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի

Blog Image

Սուրճի մեքենան խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը։ Սրահում ծխի դետեկտորը հանգեցրել է ինքնաթիռի արտակարգ վայրէջքի Ուֆայում։

SHOT-ի տվյալներով՝ UTair ընկերության «Boeing 737-500» ինքնաթիռը Տյումենի Ռոշչինո օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց արտակարգ ազդանշան է տվել սրահում ծխի դետեկտորների գործարկման պատճառով։ Ուղեկցորդուհիները սկսել են սուրճ պատրաստել ինքնաթիռի խոհանոցում, ենթադրաբար սուրճի մեքենայի ապահովիչների տուփից հոտ է տարածվել։

Սկզբում օդաչուները փորձել են վայրէջք կատարել Չելյաբինսկում, բայց չեն կարողացել։ Օդանավն, ի վերջո, վայրէջք է կատարել Ուֆայում։ Կարճ ժամանակ անց այն վերսկսել է թռիչքը։ Ինքնաթիռում եղել է 92 ուղևոր։

Send